Ձերբակալվել է 9 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ձերբակալվել է 9 օտարերկրյա քաղաքացի։ Նրանք Նիգերիայի, Բանգլադեշի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Հնդկաստանի քաղաքացիներ են։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Այժմ վերոնշյալ անձինք Միգրացիայի վարչության ժամանակավոր կացարանում են։

Ընթանում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031