
25-ամյա երիտասարդը տեղափոխվել է բաժին

Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: