Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի ծնելիության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2024-ին Թուրքիայում լույս աշխարհ է եկել 937.555 երեխա։ Նշվում է, որ այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ Այլ կերպ ասած՝ ծնելիության գործակիցը 2024-ին կազմել է 1.48, ինչը զգալիորեն ցածր է բնակչության ինքնավերարտադրության համար անհրաժեշտ 2.1 շեմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եթե 2001 թվականին ծնելության գործակիցը Թուրքիայում կազմում էր 2.38, ապա 2014-ից ի վեր այն կայուն անկում է գրանցում, վերջին 8 տարում՝ ավելի արագ տեմպերով։

Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են հետևյալ նահանգներում՝ Բարթըն (1.12), Էսքիշեհիր (1.12), Զոնգուլդաք (1.15) Անկարա (1.15) և Իզմիր (1.17)։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր․ «Թուրքիան ժողովրդագրական աճի առումով հասել է խիստ կրիտիկական հանգրվանի։ Ընդդիմությունը գուցե դա լուրջ չի ընդունում, բայց դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար վերածվում է գոյության մարտահրավերի»։

Տեսանյութեր

Լրահոս