Բաժիններ՝

Մարսից ընկած ամենամեծ երկնաքարն աճուրդում վաճառվել է 5,3 միլիոն դոլարով

Մարսյան ծագում ունեցող ամենամեծ երկնաքարը ռեկորդային 5,3 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում։

Այս մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։

«NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աճուրդի տան տեղեկատվության՝ 24-կիլոգրամանոց քարը մոտավորապես 70%-ով մեծ է մարսյան ծագման՝ մեծությամբ հաջորդ երկնաքարից:

Ենթադրվում է, որ այն կարմիր մոլորակի մակերևույթից պոկվել է աստերոիդի հարվածից հետո, ինչի հետևանքով երկնաքարի մի մասը վերածվել է ապակու։

Ըստ աճուրդի տան՝ երկնաքարը տիեզերքով անցել է 140 միլիոն մղոն ճանապարհ և ընկել Սահարայի անապատում։ Այն հայտնաբերվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին Նիգերի հեռավոր շրջաններից մեկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031