ՀՀ փոխվարչապետը և ԵՀ գործադիր փոխնախագահը կարևորել են ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ:

Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը:Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես, քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։

Ըստ աղբյուրի՝ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա դերը տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Կարևորվել է նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ:

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս