Խաղերի նախապատրաստման ընթացքում, ի պատասխան անվտանգության վերաբերյալ մտահոգություններին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Օլիմպիական կոմիտեի անդամները անձամբ լողացել են Սենում՝ ընդգծելով, որ այն անվտանգ է օգտագործման համար։
Գագաթնաժողովի հռչակագրում, որն ընդունել են ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Մերձավոր Արևելքում վերջին էսկալացիային։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
ՆԳՆ փրկարա ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
Արդեն 3 շաբաթից ավելի է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի անասնապահները հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Խնդիրը կայանում է նրանում, որ արջերը հանգիստ չեն տալիս թե ՛ մեղվապահներին, թե ՛ անասնապահներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Արջը գյուղի մոտակա արոտավայրում հարձակվել է հորթի վրա, մի մասը հոշոտել ու հեռացել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը:
Գազայի հատվածը և Հորդանանի արևմտյան ափը պետք է միավորվեն Պաղեստինի պետության մեջ՝ Պաղեստինի ազգային իշխանության ղեկավարության ներքո։ ԲՐԻԿՍ-ի առաջնորդները կոչ են արել Գազայի բանակցությունների մասնակիցներին հասնել «անհապաղ և անվերապահ հրադադարի» անկլավում։
Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։
«Դասեր» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ, որը եթեր է գնացել հունիսի 28-ին՝ կեսգիշերն անց, այն օրը, երբ իշխանությունը կազմակերպել ու իրականացրել էր Մայր Աթոռի վրա զարհուրելի գրոհը, հյուրերը՝ քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու քաղաքագետ Արմեն Մինասյանը, անդրադարձել են նաև իմպիչմենտի գործընթացի ակտուալությանը՝ ելնելով օրվա իրողություններից:
ԱՄՆ-ն իր առևտրային գործընկերներին զգուշացրել է, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը նրանց նկատմամբ կկիրառվեն օգոստոսի 1-ին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի մասին։
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC) է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմումը։
Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «BYD» մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքից, ինչի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ու գործողությունները համազգային ամոթ են։ Իրավիճակի լրջությունն ու ցավի խորությունը, խայտառակությունը հավանաբար հասարակությունը չի գիտակցում։
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում 80 պաղեստինցի զոհվել, իսկ 304-ը վիրավորվել:
Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ խոնարհության առաքինությանը որպես հոգևոր կյանքի առանցք՝ ընդգծելով, որ խոնարհության կենդանի և կատարյալ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ուղեկից է ամենքին հոգևոր կյանքի ընթացքում։
Մենք այլևս պետք չենք Բաքվին, ինչպես պետք էինք մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Այս մասին «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Երբեք չի եղել, որ գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում տա, այլև քրեական վարույթ հարուցի մասնավոր անձի վերաբերյալ։ Չի կարող անմիջական վերադասի տված հաղորդմամբ հարուցված քրեական վարույթը հսկող դատախազն այլ գնահատական տալ այդ գործին»:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի մասին պայմանագրի աղաղակող խախտումներ են։
ԵԱՏՄ-ի ներսում համաշխարհային շուկա ապրանքների խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է՝ մոտ 386 մլրդ դոլար արտահանմամբ։
Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։
ԲՐԻԿՍ-ը տնտեսապես զգալիորեն գերազանցում է G7-ին, որի ընդհանուր ՀՆԱ-ն, ըստ 2025 թվականի տվյալների, փաստացի մեկ քառորդով ցածր է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանը կոմիտեի նախագահի հրամանով ազատվել է աշխատանքից։
Չինաստանի Հունան նահանգի Ցզիսին քաղաքի Դունցզյանհու լճում հունիսի 5-ին էքսկուրսիոն նավի խորտակման հետևանքով երկու մարդ Է զոհվել:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքի քարանձավում հինգ թուրք զինվորներ սպանվել են մեթանով թունավորումից: Դեպքը տեղի է ունեցել «Ճանկի կողպեք» գործողության շրջանակներում: Հայտարարության համաձայն՝ 19 զինծառայողներից բաղկացած խումբը գտնվում էր 852 մետր բարձրությամբ բլրի վրա գտնվող քարանձավում։ Զինծառայողները որոնում էին հետևակի ավագ լեյտենանտ Նուրի Մելիխ Բոզքուրտի մարմինը։ «Քարանձավում աշխատող 19 զինծառայողներ ենթարկվել […]
Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր թե պայմանագիր» կոչված «սև թուղթը» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին և թե՛ հուլիսի վերջին, օգստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին։
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ Ուսման Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհին, ինչի հետևանքով կան բուժօգնության դիմած քաղաքացիներ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոուն այսօր՝ կիրակի, հուլիսի 6-ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, որը գտնվում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ մասնակցելու BRICS-ի 17-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:
«Ընդունենք փաստը, որ եթե մինչ այս պահը Հայ Առաքելական եկեղեցին իր բացառիկ դերն ու նշանակությունն է ունեցել մեր պետության հեռանկարի հետ կապված հարցերում, հիմա իրենք ուզում են թուլացնել մարդու խղճի, ազատության հետ կապված հարցերը։ Օրինակ, գլոբալիստներն ասում են՝ մարդուն կրոն պե՞տք է, թե՞ ոչ։ Այլ խոսքով՝ ուզում են մարդու արժեքային համակարգը թուլացնեն ու նրան սարքեն մեծապես ենթակա անձ»։