Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումից հետո, ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ այս փուլում նրանց միավորում է ոչ թե կայուն խաղաղության տեսլականը, այլ Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու և նրան Հարավային Կովկասից դուրս մղելու համատեղ ցանկությունը:
Հասցեատերը կառավարությունն է. վաղը առավոտից բոլորին սպասում ենք այստեղ. արցախցի
Մենք ենք որոշում որտեղ նստացույց անել. կառավարությունն է մեր խնդիրների հասցեատերը. Արտակ Բեգլարյան
Արցախցիները կառավարության մոտ են, Խուդինյանն ու Հակոբյանը` եկել են իրավիճակը հասկանալու
1994 թվականին ծնված Լ.Մ.-ն ձերբակալվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
#ՀԻՄԱ. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ. #ՈՒՂԻՂ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը 2 միլիարդ դոլար կներդնի xAI-ում՝ Grok չաթբոտի մշակող ընկերությունում։
Հայաստանը 2025 թվականի առաջին չորս ամիսներին Ռուսաստանից ամենաշատ շոկոլադ գնած երկրների տասնյակում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարբեր երկրների առևտրային վիճակագրությանն ու ՄԱԿ-ի «Comtrade» հարթակի տվյալներին։
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, մտքերի խորը փոխանակում է տեղի ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի, ինչպես նաև «ՇՀԿ պլյուս» ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման բովանդակային հարստացմանը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագետ, հանրային գործիչ Հրաչյա Խաչատրյանն են։
Նիգերիայի նախկին նախագահ Մուհամմադու Բուհարին 82 տարեկանում մահացել է Լոնդոնի կլինիկայում, հայտնում է BBC News-ը։
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է նոր մրցաշրջանից ունեցած սպասումներով։ Հուլիսի 12-ին «ցուլերը» Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում 0:1 հաշվով պարտվել են ԲԿՄԱ-ին։ Այս մասին փոխանցում է armsport.am-ը։
Հուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մեծ Բրիտանիայի Սաութենդ օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել և հրդեհվել թռիչքից անմիջապես հետո, հաղորդում է Daily Mail-ը։
Ըստ թերթի՝ Beechcraft King Air B200-ը ուղևորվում էր դեպի Նիդեռլանդներ։ Էսեքսի ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները գտնվում են դեպքի վայրում։
Առցանց արդեն հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս թռիչքուղու վրա տեղի ունեցած պայթյունը, ինչպես նաև սև ծխի ամպեր։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։
«2018թ․ իշխանության եկած խմբակը կա՛մ անհավատներ են, կա՛մ լուրջ խնդիրներ ունեն՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
Բիթքոինը պատմական նոր առավելագույն մակարդակ է սահմանել՝ գերազանցելով 119 հազար դոլարը, ինչպես հետևում է Binance-ի տվյալներից։
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հիմա էլ համառ լուրեր են պտտվում, որ նա պատրաստվում է նոր կադրային ջարդ իրականացնել հանուն նոր հաստիքի (ստեղծագործական տեղակալ): Եվ այդ նպատակով նա չի հոգնում տարբեր հաղորդումներ փակել և մարդկանց հեռացնել աշխատանքից՝ կրկնելով ռադիոյում արդեն թևավոր խոսքի կարգավիճակ ստացած իր արտահայտությունը. «էդ փողն ինձ պետք ա»:
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել է, որ անցած գիշեր հրաձգային զենքից հարյուրավոր կրակոցներ է լսել, ինչը միջուկային անվտանգությանը պոտենցիալ սպառնացող ռազմական ակտիվության վերջին նշանն է: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։
Փառատոնը կբացվի իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» (Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ) ֆիլմով։
Սույն հոդվածի նպատակն է՝ ցույց տալ Եղիշե Չարենցի իրական գաղափարները «Երկիր Նաիրի» վեպում, որոնց մասին «կրթողները»՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցող (նաև դրանից դուրս) մի շարք գրականագետներ և «գրականագետներ», լռում են:
Ուրեմն, «առաջին մեղադրյալ» Անդրանիկին բռնելուց 36 ժամ հետո մեր քաջարի իրավապահները ձերբակալում են ևս 6 անձ։ Նրանցից 5-ին բռնում են լրիվ անկապ տեղը ու 72 ժամ անիմաստ պահելուց հետո բաց են թողնում։ Ընդ որում, նրանցից չորսը դաշնակցական են, իսկ մեկը՝ … սանտեխնիկ, որը սկի կյանքում «սթրայքբոլ» բառը լսած չկար։
Թուրքը մեր բողազին նստած ա, ազգը պիտի ոտքի կանգնի, տեր լինի Եկեղեցուն ու Վեհափառին. Աղա-Սարգսյան
Չեզոք կարգավիճակով մրցող ռուսաստանցի մարզիկներին արգելել են սոցիալական ցանցերում հրապարակել իրենց երկրի դրոշը Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ժամանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի (World Aquatics) մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը Ուկրաինայի հակամարտությանն առնչվող հարցերն առաջնային են եղել, «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել ամբողջ Գազայի հատվածում ողջ օրվա ընթացքում։
ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:
Սննդային թունավորումն անորակ կամ թունավոր սննդամթերքի օգտագործումից առաջացող սուր հիվանդություն է։ Ախտանշանների, ինքնօգնության և այլ հարցերի մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակաբան Արմեն Օհանյանի հետ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կարողություններն ու հրթիռները, ժողովրդական միասնության հետ մեկտեղ, պարտության են մատնել Իսրայելին վերջին 12-օրյա ագրեսիայի ընթացքում, հայտնում է Mehr-ը։