
«Փյունիկը» հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում և դուրս եկավ երկրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։
14-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ 24-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Ալեմաոն։ 40-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։ 85-րդ րոպեին Օտուբանջոն դուբլ ձեւակերպեց։ 89-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլ։
Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Տրե Ֆիորին»։
«Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դյորի» հետ: