Ընդդիմադիրներին չի հաջողվել գրավել Հալեպի հեռուստակենտրոնը

Հալեպ քաղաքում զինված գրոհայինները հեռուստառադիոկենտրոնը գրավելու փորձ են ձեռնարկել: Բախումների ընթացքում գրոհայիններից շատերը ոչնչացվել կամ վիրավորվել են: Ավազակախմբի մնացած անդամները փախել են, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը: Հալեպ քաղաքից արեւմուտք գտնվող Խան Ալ Ասալ շրջանում իրավապահները բախվել են զինված ահաբկիչների խմբին: Տասնյակ գրոհայիններ ոչնչացվել են, նրանց զենքն առգրավվել է:

Դամասկոսում ահաբեկիչների մի խումբ փորձել է  փակել կենտրոնական ճանապարհի երթեւեկությունը: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել  մի շարք գրոհայինների: Հոմս նահանգում համապատասխան մարմինները ոչնչացրել են տեղի բնակչությանն ահաբեկող հանցախմբին: Ալ Բուրխարիա բնակավայրում քաղաքապետարանի մոտ ոստիկանները ոչնչացրել են ահաբեկիչների մի խումբ:

Համա նահանգում տեղի բնակչության օգնությամբ հայտնաբերել եւ ոչնչացրել են ահաբեկիչների կայանատեղին:  Նույնը տեղի է ունեցել Դեր Զոր, Ալ Քուրիա բնակավայրերում, Իդլիբ նահանգում, Ալ Ջանուդիայում եւ այլուր: Ոչնչացվել են մի շարք ահաբեկիչներ, որոնց շարքում` Սալեհ Զաքվանը,  Գազի Հաջ Յուսեֆը, Զիյադ Մարուան Էֆենդին եւ Մուհամադ Դարհամ Սալյամավին: Ձերբակալվել է հանցախմբի առաջնորդ Աքրամ Ալ Բագալը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս