Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան շուտով հեռահար զենք կստանա

Ուկրաինան առաջիկա շաբաթներին և ամիսներին կստանա բրիտանական և գերմանական պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցությամբ արտադրված հեռահար զենքի համակարգեր։

Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է «Ֆենիքս» հեռուստաալիքով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության հարցը, և խոսքը ոչ միայն օդային պաշտպանության, այլև հեռահար համակարգերով ավելի լավ պաշտպանվելու կարողության մասին է։ Ուկրաինան մոտ ապագայում այս ոլորտում կստանա զգալի լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական համագործակցության միջոցով», – ասել է Մերցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031