
Ընտրական բոլոր տեղամասերում պետք է տեղադրվեն վեբ տեսախցիկներ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը օրենք է ստորագրել, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական բոլոր տեղամասերում պետք է տեղադրվեն վեբ տեսախցիկներ: Համաձայն օրենքի, յուրաքանչյուր տեղամասում կտեղադրվի երկու վեբ տեսախցիկ: Օրենքի գործողությունը չի տարածվելու կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների, արտասահմանում բացվելիք, ինչպես նաև հատուկ ընտրատեղամասերի վրա:
Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 28-ին` խառը համակարգով: Պատգամավորների ընդհանուր թվի կեսը` 225-ը, կընտրվի համամասնական ընտրակարգով` կուսակցությունների ցուցակներով, իսկ երկրորդ կեսը` մեծամասնական ընտրակարգով:
Սարքերի տեղադրման համար Ուկրաինայի բյուջեից կհատկացվի 993,6 մլն գրիվեն կամ մոտ 124,2 մլն ԱՄՆ դոլար: