Պուտինը` ուժայինների, օլիգարխների և բյուրոկրատիայի նախագահ

Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիքով, նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ոչ թե իրենց, այլ ուժային կառույցների, խոշոր գործարարների և բյուրոկրատիայի շահերը: Նման ցուցանիշներ են ստացվել ռուսական «Լևադա-կենտրոնի» անկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում: Մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ ՊԱԿ նախկին աշխատակից Պուտինը ներկայացնում է ուժայինների կարծիքը, 2011 թվականի հունվարին անցկացված համանման հարցումից հետո ավելացել է 12 տոկոսով` 31 տոկոսից հասնելով 43 տոկոսի: Հարցման մասնակիցների 32 տոկոսը գտնում է, որ Պուտինը պաշտպանում է խոշոր գործարարների ու բյուրոկրատիայի շահերը: Նախորդ հարցման ժամանակ նման կերպ մտածում էր հարցվածների 24 տոկոսը: Հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին արտահայտում է «Պուտինի շրջապատի» շահերը: Միևնույն ժամանակ 5 տոկոսով նվազել է այն քաղաքացիների տեսակարար կշիռը, ովքեր կարծում են, որ ՌԴ նախագահը ներկայանցում է միջին խավի շահերը: Նախորդ հարցման ժամանակ այդպես մտածել է հարցվածների 26 տոկոսը, մինչդեռ հիմա այդ կարծիքն ունեն ընդամենը 21 տոկոսը: 6 տոկոսով էլ նվազել է այն մարդկանց թիվը, ում կարծիքով Պուտինն արտահայտում է աշխատավորների շահերը: 2011 թվականի հունվարին այդպես մտածում էր հարցվածների 20 տոկոսը, մինչդեռ այսօր այդ կարծիը կիսում է «Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցների ընդամենը 14 տոկոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031