28 համայնքներում 34 թեկնածու է առաջադրվել

Հայաստանի 5 մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների առաջադրման առաջին օրը` օգոստոսի 5-ին, առաջադրումներ են եղել ընդամենը 28 համայնքներում, այդ թվում` 5 քաղաքներում: Ընդհանուր առմամբ առաջադրվել է 34 թեկնածու:

Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Գյումրիում (Շիրակի մարզ), Էջմիածնում (Արմավիր), Տաշիրում (Լոռի), Կապանում (Սյունիք) նախօրեին առաջադրվել է քաղաքապետի մեկական, իսկ Վանաձորում (Լոռի)` երկու թեկնածու:

Գյումրիում միակ առաջադրվածը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն է: Էջմիածնում և Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ, գործող քաղաքապետեր Կարեն Գրիգորյանը և Նշան Սողոյանը, իսկ Կապանում` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը:

Վանաձորում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը և ինքնաառաջադրվել է անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը:

Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031