Հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արմավիրցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք «այլևս անընդունելի են»։
Միավարված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է 2025-ի տվյալները։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է։
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
Պարոն Իսկանդարյանը պատահական կերպով չէ դարձել առաջին թիրախը։ Նա այն եզակի պաշտոնյաներից է, ով ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալը հնարավոր տարբերակ է, եթե միավորումը չվերադառնա իր սկզբնական արժեքներին։ Այս մասին նա հայտարարել է հունգարական «Népszava» պարբերականին տված հարցազրույցոմ
Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։
«Իր ասելը շատ քիչ է: 7 տարվա մեջ ինչ ասես՝ տեսել ենք Նիկոլից: Եթե փաստով ներկայացվեր, որ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կյանքի խոսք»-ի հովվի քարոզները, հետաքրքիր կլիներ տեսնել, թե նա ինչպես է ճողոպրելու կամ անգրագետի նման այդ հարցին պատասխանելու: Իր ընտանիքի՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելո՞վ է պայմանավորված իր երկու դուստրերի՝ աղանդավորների հետ նստել-հելնելը, սոցիալական ցանցերում հրապարակելը, կամ նրա տղայի անկապ պարերը…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հիշեցնելով, որ Փաշինյանի օրոք է դպրոցական առարկաների ցանկից հանվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
Եվրոպական Միության (ԵՄ) հանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր ու ավելի հեշտացված կարգ կգործի։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հուլիսի 17-ին լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Գազպրոմի» և նրա շուրջ 400 դուստր ընկերությունների համակարգիչների ու սերվերների վրա։ Այս մասին «Kyiv Independent»-ին հայտնել է հետախուզական գերատեսչության աղբյուրը։
«Росавиация»-ն փոխադրողներին թույլտվություններ է տրամադրել Սոչիից և Միներալնիե Վոդիից Հայաստանի խոշոր քաղաք Գյումրի ուղևորների և բեռների կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, ասված է գերատեսչության համապատասխան հրամանում։
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կսկսի շտապ հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Microsoft-ը Չինաստանից ինժեներների է ներգրավել ՊՆ համակարգերի սպասարկման և վերահսկման գործընթացում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ արձագանքելով սենատոր Թոմ Քոթոնի բարձրացրած մտահոգություններին։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իրանական կողմը ճիշտ է, երբ նշում է, որ ցանկանում է ռեգիոնալ հակամարտությունների կարգավորում, որի իրագործման դեպքում ենթադրվում է, որ ռեգիոնում ռիսկերն Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի համար փոքր-ինչ կմեղմվեն։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում իր ռազմական զսպման ուժն ամրապնդելու համար ցանկանում նոր ռազմանավ գնել։ Մասնավորապես նշվում է, որ այդ հարցով որոշում է կայացվել դիմել ՆԱՏՕ-ի անդամ ու Սև ծովում գործընկեր Թուրքիային։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած հակապետական մտքերին, մասնավորապես, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», եկեղեցու դեմ պայքարի, ՀԱՊԿ-ից դուրս գալու, Թուրքիայի հետ հաշտվելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Գլխավոր դատախազին ուղղված իմ հարցումից հետո ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին, որը վրաերթի էր ենթարկել հատուկջոկատայինի։ Այս մասին սոցցանցերում գրել է «Справедливая Россия – За правду» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանությունը հրաժարվում է ամբողջական ձայնագրություններ հրապարակել կամ եղածը միջազգային փորձաքննության ենթարկել, նրանք ավելի առաջ են գնացել. յուրաքանչյուր ՔՊ-ական իր պարտքն է համարում թեման ըստ ճաշակի ու երևակայական թռիչքի զարգացնել:
«Հունիսի 25-ից ի վեր, երբ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, գրեթե ամեն օր այցելել եմ նրան: Այսօր նույնպես այցելել էի և քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից (Երևան-կենտրոն ՔԿՀ): Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսը հայտնաբերվել է։ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Իրանի խորհրդարանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմն Ադրբեջանն անվանում է երկրորդ Իսրայել», հաղորդում է Khabar Online-ը։
Մասյացոտնի թեմը Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ տարիներ առաջ հնչեցրած խոսքերն է հիշեցրել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։ Նախարարի նշմամբ՝ նախկինում դրանք երկար ժամանակ փորձարկվել են, իսկ այժմ կգործեն կանոնավոր կերպով։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրամայել է մարդասիրական օգնության փաթեթ ուղարկել Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա քաղաքում բնակվող դրուզներին՝ այնտեղ իրավիճակի վատթարացման լույսի ներքո, հաղորդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը որոշի, որ Հայաստանի տարածքի մի մասը՝ Սյունիքով անցնող ճանապարհը, տալիս է ամերիկյան ընկերության կառավարմանն ու վերահսկողությանը, դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը կզրկվի Սյունիքի այդ ճանապարհի վրա ունեցած իր իրավունքներից»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի սիրելի կատուն՝ Բոբի Կերտանեգարան, պետական անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Ջակարտայում անցկացված կենդանասերների միջոցառմանը մասնակցելուց հետո հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Բոբին բեմով տեղափոխվում հատուկ սայլակով՝ առնվազն երեք աշխատակցի ուղեկցությամբ։ Տեսանյութի տարածումը սոցցանցերում հարուցել է լայն քննարկումներ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուս անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինաթափման ու վերջիններիս կողմից զենքերի հրապարակային այրմանը։
«Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսով նախ ամփոփում էր Ստամբուլ-Աբու Դաբի-Բրյուսել հանդիպումները, ապաև՝ ամերիկյան բանակցությունները,- 168․am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով,- ԱՄՆ-ի հետ որոշակի բանակցություններ, ակնհայտորեն, եղել են։ Մենք տեսել ենք, թե ամերիկյան կողմն ինչ հայտարարություններ էր անում՝ բացահայտելով ոչ թափանցիկ գործընթացների մասին։ Ու այդ բոլոր գործընթացները չունեն ժողովրդի աջակցությունը։ Ու այստեղ հարց է՝ ո՞վ է այս քաղաքականության շահառուն և ի՞նչն է վերջնանպատակը»։