Ուշագրավ է, որ Եվրահանձնաժողովը ձմեռը կանխատեսել էր եվրոգոտու ՀՆԱ-ի առավել պակաս կրճատում՝ այս տարի 0.3 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ ոչ մեծ աճ՝ 1.4 տոկոս:
Դա տեղի է ունեցել այն բանից երկու ամիս անց, ինչ նա որոշեց անցնել հանգստի:
Դատարանը Ֆարիզ Բայրամովին և Իբրահիմ Սադիխովին (յուրաքանչյուրին) դատապարտել է 11 տարվա ազատազրկման, իսկ Ազեր Նազարովին՝ 12 տարվա ազատազրկման:
Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ ոչ ոք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու:
Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ Իրանն արագացնի պատժամիջոցների տնտեսական հետևանքների հաղթահարումը:
Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի անդրադառնա տարածաշրջանի այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:
Անաստասիա Վոլոչկովան, իմ պատկերացմամբ՝ մշակութային արժեքների մեջ չի մտնում, եթե ես քաղաքապետ լինեի՝ ես երբեք Վոլոչկովային Հայաստան չէի հրավիրի:
Այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ-ԲՀԿ անակնկալ համակրանքը:
Մայիսի 2-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին հրավիրեց Աբովյան քաղաք՝ մասնակցելու Ծառուկյան ընտանիքի միջոցով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը:
Եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, ներողություն, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ իրենց հարց ուղղել, և բնականաբար հարցն ուղղված է «Բարև, Երևան» դաշինքին… Ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը երեկվա ելույթի ժամանակ հայտարարեց, որ արտագաղթի ճանապարհը պետք է մոռանալ, «պետք է կամք ունենալ, թուլամորթ լինել չի կարելի», միայն նա՞ է կարծում, որ արտագաղթողները թուլամորթ են, Ն» Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ: պարոն Ծառուկյանը դա նկատի չուներ, խոսքը կոնտեքստից կտրված է»:
Թուրքիայում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև լարվածությունն այնքան մեծ է, որ արտացոլվում է անգամ օդում:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը ազատվել է աշխատանքից:
Այս մասին հայտարարել է Ֆարս (Փարս) նահանգի ղեկավար Հոսեին Սադիգ Աբեդինը:
Ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե որ համարի և ում պատկանող փոխադրամիջոցն վարձակալվել:
«Եթե բացառենք կամ հանենք այն դեպքերը, երբ որոշ մարդիկ փորձում են մարտնչել Անդրանիկ Մարգարյանի շիրիմի հետ, ինչը հարիր չէ ընտրարշավին, ՀՀԿ քարոզարշավը մենք դրական ենք համարում»,- այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնից ազատել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, այսօր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:
Յուրաքանչյուր պաշտոնյայի հայտարարագրված ունեցվածքը հետաքրքրում է ոչ միայն իրենց, այլև քաղաքացիներին, սակայն որևէ կոալիցիա պատասխանատվություն չի կրում որևէ մեկի ունեցվածքի համար:
Բացի այդ, եղբայրները սկզբնական շրջանում մտադրվել են դառնալ մահապարտներ, սակայն ավելի ուշ նրանք որոշում են բավարարվել պայթուցիկ սարք տեղադրելով:
Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:
Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է «Google Inc.» «YouTube.LLC» կազմակերպություններին։
Պետք է հստակեցնել, թե ինչպես է փոխանցվել Ցարնաև եղբայրների և մասնավորապես Թամերլանի մասին տեղեկատվությունը:
Նախագահական ընտրությունների հետընտարական տապալումից հետո, հաշվի առնելով քաղաքական այն ապատիան, որը ձևավորվեց ապրիլի 9-ից հետո, մենք կարողացանք լուրջ բեկում մտցնել քաղաքական դաշտում:
Ոչ միայն այդ մարդը, այլև ամբողջ ՀՀԿ-ն, որը պաշտպանեց Տարոն Մարգարյանին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հայտարարում են՝ թալանել ենք ու կթալանենք:
Կապրիլեսի խոսքերով՝ ընտրացուցակներում գտնվել է մոտ 200.000 մահացած քաղաքացու անուն:
Ընդդիմության կամ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչն ասում է՝գնում ենք իշխանափոխության, մենաշնորհը կասեցնելու, բայց մտքում ունի հետևյալը, որ եթե իշխանափոխության հետևանքով իմ մարդը կամ իմ ներկայացուցիչը չի դառնալու նախագահ, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի գործող նախագահը վերարտադրվի:
Ֆյուլեն հավաստիացրել է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները մշտապես գտնվում են ԵՄ-ի ուշադրության կենտրոնում:
Այս երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Խոսել, գեղեցիկ խոսքեր ասել միասին գործելու մասին, ձեռքը դնել սեղանի վրա, բայց սեղանի տակից ոտքով խփում ես նրան, ում բարևում ես՝ անընդունելի է:
Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում կատարել զրպարտանքի ապաքրեականացման մասին տված խոստոմները: