168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/17 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1445 ընտրողից ընտրություններին մասնակցել է 628 ընտրող:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/09 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1835 ընտրողից ընտրություններին մասնակցել է 792 ընտրող:
Թիվ 10/24 ընտրատատեղամասում քիչ առաջ ավարտվել է ձայների հաշվարկը: Այստեղ քվեարկելու իրավունք ունեցող 1637 անձից իր քաղաքացիական պարտքը կատարել է 636-ը:
ԿԸՀ ցանցը առցանց ռեժում հրապարակում է ընտրությունների արդյունքները։ Այս պահի դրությամբ առաջատարը ՀՀԿ-ն է
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/29 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1225 ընտրողից ընտրություններին մասնակցել է 793 ընտրող:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/08 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1731 ընտրողից ընտրություններին մասնակցել է 789 ընտրող:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավատրվել է թիվ 7/27 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1454 ընտրողից ընտրություններին մասնակցել է 830 ընտրող:
168.am-ի թղթակիցը Արաբկիր վարչական շրջանի թիվ 5/24 ընտրատեղամասից հաղորդում է քվեարկության հաշվարկի արդյունքները: 1844 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 984-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/28 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1577 ընտրողից ընտրություններին մասնակցել է 1040 ընտրող:
Քիչ առաջ ավարտվել է թիվ 7/22 ընտրատեղամասի ձայների հաշվարկը: 1943 ընտրողից ընտրություններին մասնակցել է 714 ընտրող:
Ավարտվել է նաև թիվ 10/27 ընտրատեղամասի ձայների հաշվարկը:
Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո:
Ինձ զայրացրել է այն, որ իրեն թվում է, որ «ինվալիդ» կամ «հաշմանդամ» բառերը, որոնք նույն բառերն են՝ հայհոյանք են, և նա, փաստորեն, անպատվում է հարյուր-հազարավոր իր հայրենակիցներին:
168.am-ի թղթակիցը Արաբկիր վարչական շրջանի թիվ 5/25 ընտրատեղամասից հաղորդում է քվեարկության հաշվարկի արդյունքները: 1706 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 825-ը:
Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, որոնց մասին բարձրաձայնում են այլ քաղաքական ուժերը, ապա Հրանուշ Հակոբյանն ասաց. «Թող դրանով զբաղվեն համապատասխան մարմինները»:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, նա պատասխանեց. «Ինչպես միշտ՝ մեր կուսակցությունը այս ընտրություններում ևս, կարծում եմ՝ հաղթել է»: Նա նաև հայտարարեց. «ՀՀԿ-ն երբեք կեղծիքներ չի արել, հզոր ուժ է ու կեղծիքների չի դիմում: Կեղծիքների դիմում են թույլերը»:
Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ
ԳԱԼԱ-ն այսօր գրել էր, որ ըստ Անահիտ Բախշյանի՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ տղա ոմն Վարդան զանգահարել էր հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը։ ԿԸՀ-ն հանդես է եկել պարզաբանմամբ։
Թիվ 7/05 և 7/35 ընտրատեղամասերում քիչ առաջ անջատվել է էլեկտրականությունը: Կարճ ժամանակ դադարեցվեցին քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը, սակայն հետո լապտերիկներ բերեցին ու շարունակում են հաշվարկի գործընթացը:
Աջափնյակ վարչական շրջանի 29 շենքի բնակչուհի Արաքսյա Մանուկյանը առավոտյան մինչև ժամը 12::00-ն ընտրողների էև բերում ընտրատեղամաս՝ նրանց ուղղորդելով, թե ում օգտին քվեարկեն: Այս մասին 168.am-ին պատմել է 6/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ներսես Նազարյանը:
Ժամը 20.25 րոպեին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ այս պահին հանդիպում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ:
Քիչ առաջ 10/24 ընտրատեղամասում, որտեղ դեռևս ընթանում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեների հաշվարկը:
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը խոսում է Երևանի ավագանու ընտրությունների մասին:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 437 021-ը կամ 53.53%-ը։
7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը (ՕԵԿ-ից) ժամ 17։00-ի սահմաններում առանց գրանցվելու դուրս է եկել 7/04 ընտրատեղամասից և չի վերադարձել։
Այսօր «Մեդիա կենտրոն»-ի հյուրերն են՝ քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Transparency International» ՀԿ ներկայացուցիչը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը…
ԲՀԿ թեկնածու Տիգրան Մարոյանը ժամը 20։30-ի սահմաններում մտել է 7/05 ընտրատեղամաս, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում է (թեկնածուներն իրավունք չունեն ներկա գտնվել տեղամասում)։
08/06 տեղամասում` թիվ 90 դպրոց` Բատիկյան փ., այլեւս ընտևրող չկա, հանձնաժողովի անդամները բոլորի աչքի առաջ ցուցակներում ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն:
ԸԸՀ նախագահի միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է, և այժմ նրանք գտնվում են տեղամասում, որտեղից կարող ենք հետևել քվեաթերթիկների հաշվարկման գործընթացին:
ԿԸՀ տեղեկանքի՝ ՏԸՀ նախագահի հաղորդմամբ տեղամասում գրանցվել է մեկից ավելի քվեարկելու փորձի միայն մեկ դեպք, որը կանխվել է, փաստն արձանագրվել է ՏԸՀ-ի կողմից, այնուհետ ՏԸՀ նախագահը տեղեկացրել է ոստիկանության ծառայողներին։