Բաժիններ՝

Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպան խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանը նախկինի նման պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել, սակայն եվրոպացիները խանգարում են այդ գործընթացին։

Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսական նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը պահպանում է իր պատրաստակամությունը՝ հետևելու խաղաղ երկխոսության, դրա լուծման խաղաղ ճանապարհի որոնման ուղուն։ Սակայն այն փաստը, որ եվրոպացիները խանգարում են, ճշմարտություն է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, Պեսկովը պատասխանել է. «Այստեղ, իհարկե, մենք չենք կարող վարդագույն ակնոցներ կրել և ակնկալել, որ բանակցային գործընթացը կայծակնային արագ արդյունքներ կտա»։Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններում դադար է սկսվել։

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության, այդ թվում՝ եվրոպական։ «Ես կցանկանայի հիշեցնել մեր նախագահի խոսքերը։ Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի սպառնացել։ Այն նաև չի սպառնում Եվրոպայի երկրներին։

Ոչ թե Ռուսաստանն էր իր ռազմական ենթակառուցվածքներով շարժվում դեպի Եվրոպա, այլ հենց Եվրոպան էր, լինելով ՆԱՏՕ-ի մաս, որը բախման գործիք է, այլ ոչ թե խաղաղության և կայունության, մշտապես շարժվում դեպի մեր սահմանները», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս