
Դունյա Միյատովիչը դատապարտել է համացանցում զրպարտելը քրեականացնելու մասին Բաքվի պլանները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանի Քրեական օրենսգրքում ենթադրյալ ուղղումների հետ, որոնք թույլ կտան քրեական պատախանատվության ենթարկել օնլայն մեդիայում զրպարտանք տարածելու համար:
Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Իլհամ Ալիևի ստորագրած Մարդու իրավունքների գծով գործողությունների ազգային պլանով նախատեսված էր քայլեր ձեռնարկել զրպարտանքի ապաքրեականացման ուղղությամբ. «Սակայն գլխավոր դատախազի առաջարկած ուղղումներն ունեն հակառակ բնույթ:
Բացի այդ, ես հատկապես մտահոգ եմ այդ ուղղումների այն դրույթից, որը հնարավորություն է տալիս պատասխանատվության ենթարկել բոլոր մատչելի օնլայն ռեսուրսներին: Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում կատարել զրպարտանքի ապաքրեականացման մասին տված խոստոմները»:
Նշվում է, որ Ադրբեջանի ներկայիս օրենսդրությամբ զրպարտելու համար նախատեսված է երեք տարվա ազատազրկում: