Բաժիններ՝

Ռուսաստանը երբեք չի uպառնացել Եվրոպային. Կրեմլ

Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության, այդ թվում և եվրոպական: Ընդհակառակը, ՆԱՏՕ-ն էր մոտենում ռուսական սահմաններին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսպես է նա մեկնաբանել ճեպազրույցի ժամանակ արևմտյան երկրների պահվածքը «Զապադ 2025» ռուս-բելառուսական զորավարժությունների ֆոնին, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանը փակելու Լեհաստանի որոշումը։

«Ես ուզում եմ հիշեցնել մեր նախագահի խոսքերը։ Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի սպառնացել։ Այն չի սպառնում նաև Եվրոպայի երկրներին։ Ռուսաստանը չէ, որ իր ռազմական ենթակառուցվածքներով շարժվում էր դեպի Եվրոպա։ Մասնավորապես, Եվրոպան, լինելով ՆԱՏՕ-ի կազմում, որը առճակատման գործիք է, այլ ոչ թե խաղաղության ու կայունության, միշտ շարժվել է դեպի մեր սահմանները»,-ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930