
Չկա վերջնական ընկալում, թե ինչպես է աշխատելու երթուղին. մանրամասներին ծանոթանալուց հետո կձևավորենք մեր դիրքորոշումը. Զախարովան՝ «Թրամփի ուղու» մասին
Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»:
Արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրական պատկերացում, թե ինչպես է գործելու նախագիծը, հնարավոր է միայն դրա մանրամասներն ուսումնասիրելուց հետո:
«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, ՌԴ սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին»: