Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն գումար չի բաժանել

ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը գնահատում է արդյունավետ, իսկ շանսերը` բարձր: Այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց Ժ ԲՀԿ խմբակցության քարտողար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, թե իրենք ցանկանում էին երևանցուն հասցնել այն միտքը, որ ավագանու ընտրությունները ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ են ու քաղաքական պատասխանատվությունը կրում է ոչ թե անձը, այլ մասնակցող կուսակցությունը:

Ըստ Ն. Զոհրաբյանի՝ արդար ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն ավագանիում կունենա մեծամասնություն: Նրա խոսքով՝ հետընտրական դաշինքն ընտրություններից հետո ոչ միայն հնարավոր է, այլև՝ հավանական: Ինչ վերեբերում է նրան, թե քանի տոկոս ձայն  կհավաքի ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը հեգնեց՝ ասելով, թե այդ հարցով պետք է դիմել պարոն Ահարոն Ադիբեկյանին:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքի ժամանակ գումար է բաժանվել մասնակիցներին, Նաիրա Զոհրաբյանը հերքեց՝ շետելով, որ իրենց համար այս խոսակցությունները կանխատեսելի էին, քանի որ, նրա գնահատմամբ, սրանք տիպիկ հակաքարոզչական երևույթներ են.

«Չկա նման բան, չի համապատասխանաում իրականությանը: Ինչ վերաբերում է օրաթերթերից մեկի այն հրապարակմանը, թե մենք շապիկներ ենք հագնում, ապա բնական է՝ մեր ակտիվիստները, համակիրները հագել են ԲՀԿ շապիկներ ու շատ արտառոց կլիներ, որ մեր հանրահավաքին նրանք հագնեին այլ քաղաքական ուժի շապիկներ: Շատ տրամաբանական է, որ մեր հանրահավաքին մեր ակտիվն է, մեր շապիկներով, ֆորմաներով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը երեկվա ելույթի ժամանակ հայտարարեց, որ արտագաղթի ճանապարհը պետք է մոռանալ, «պետք է կամք ունենալ, թուլամորթ լինել չի կարելի», միայն նա՞ է կարծում, որ արտագաղթողները թուլամորթ են, Ն» Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ: պարոն Ծառուկյանը դա նկատի չուներ, խոսքը կոնտեքստից կտրված է»:

Տեսանյութեր

Լրահոս