ՕԵԿ-ը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, որ մայիսի 5-ի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը բավականաչափ ձայներ է հավաքելու. «Մենք պայքարում ենք հաղթելու համար: Կարծում եմ, որ բավականին լավ ձայներ կստանանք, քանի որ ունենք մրցակցային թեկնածու՝ ի դեմս պարոն Երիցյանի»:

Հարցին, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը հանրահավաք չհրավիրեց՝ ամփոփելու համար ընտրարաշավը, պատգամավորն ասաց, թե ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը, իսկ իրենք նպատակահարմար են գտնում նախընտրական քարոզչությունը եզրափակել դահլիճային փակ հանդիպումով:

Լրագրողները ՕԵԿ պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերում Տարոն Մարգարյանի աղմկահարույց հայտարարագրին և ո՞վ է պատասխանատվություն կրում դրա համար: Ի պատասխան ՕԵԿ պատգամավորն ասաց, որ յուրաքանչյուր պաշտոնյայի հայտարարագրված ունեցվածքը հետաքրքրում է ոչ միայն իրենց, այլև քաղաքացիներին, սակայն որևէ կոալիցիա պատասխանատվություն չի կրում որևէ մեկի ունեցվածքի համար: Նաև հավելեց, թե ՀԱԿ-ը դիմնել է ՀՀ գլխավոր դատախազին և իրենց սպասում են՝ պատասխանին:

Տեսանյութեր

Լրահոս