
Բենեդիկտոս XVI-ը վերադարձել է Վատիկան

BBC-ի փոխանցմամբ՝ Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը վերադարձել է Վատիկան: Դա տեղի է ունեցել այն բանից երկու ամիս անց, ինչ նա որոշեց անցնել հանգստի, ինչն աննախադեպ էր վերջին գրեթե 600 տարվա ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարների շրջանում:
Բենեդիկտոս XVI-ն ուղղաթիռով Վատիկան է ժամանել պապական Կաստել Գանդոլֆո ամառային նստավայրից: Այսուհետ նա մշտապես ապրելու է Վատիկանում: Վատիկան ժամանելուն պես նրան դիմավորել է Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսը:
Վերջին անգամ 86-ամյա նախկին Պապը հանրության առջև երևացել էր մարտի 23-ին: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա առողջական վիճակը վատ է: