Բաժիններ՝

Դանիան պլանավորում է ավելի քան 9 միլիարդ դոլար ծախսել ՀՕՊ համակարգեր գնելու վրա

Կոպենհագենը մտադիր է եվրոպական արտադրողներից ՀՕՊ համակարգեր գնել 9,11 միլիարդ դոլարի չափով: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։

«Կասկած չկա, որ իրադրությունն անվտանգության ոլորտում լուրջ խնդիր է», – ասել է նա։

Հաղորդվում է, որ Դանիան պատրաստվում է ձեռք բերել իտալաֆրանսիական արտադրության ութ SAMP/T ՀՕՊ համալիրներ, ինչպես նաև Նորվեգիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի կողմից արտադրված միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր։

Իր հերթին, Դանիայի պաշտպանական գնումների և լոգիստիկայի կազմակերպության ղեկավար Պեր Պուգհոլմ Օլսենը բացատրել է, որ Եվրոպայում հավաքված ՀՕՊ համակարգերը կարելի է ավելի արագ ստանալ, քան ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները։

2024 թ. փետրվարին լրատվամիջոցները հաղորդել են, որ Դանիայի իշխանությունները պատրաստվում են մինչև 2033 թվականը պաշտպանական կարիքներին ուղղել 17 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930