
Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ իշխանական ուժերի ճաշակով չէ՞

Ընդդիմության կամ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչն ասում է՝գնում ենք իշխանափոխության, մենաշնորհը կասեցնելու, բայց մտքում ունի հետևյալը, որ եթե իշխանափոխության հետևանքով իմ մարդը կամ իմ ներկայացուցիչը չի դառնալու նախագահ, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի գործող նախագահը վերարտադրվի: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նաև հավելեց, որ փետրվարի 18-ին նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը, հավանաբար, «իրենց ճաշակով» չէ:
Անդրադարձ եղավ նաև ԲՀԿ երեկվա հանրահավաքին: Հարցին, թե ինչի՞ մասին է վկայում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ի հանրահավաքին կար թվով ավելի շատ մարդ, քան ՀԱԿ-ի ու «Ժառանգության» վերջին հանրահավաքներին, Ռ. Հակոբյանը պատասխանեց, թե իրենք երբեք խնդիր չեն դրել «ավտոբուսներով մարդ բերել» կամ Էջմիածնից մարդկանց բերել հանրահավաքի: Նրա խոսքով՝ իրենք լուրջ հանրահավաքներ ունեցել են,սակայն մասնակցության քանակը չեն դարձնում չափանիշ. «Առավել ևս՝ երբ քանակի դեպքում որակը բավական կաղում է»: