
Եվրահանձնաժողովը կանխատեսել է, որ այս տարի եվրոգոտու ՀՆԱ-ն կնվազի 0.4 տոկոսով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսմամբ՝ 2013 թվականին եվրոգոտու ՀՆԱ-ն կնվազի 0.4 տոկոսով, իսկ հաջորդ տարում կարձանագրի 1.2 տոկոսանոց աճ: Ինֆլյացիան էլ կանխատեսվում է համապատասխանաբար 1.6 և 1.5 տոկոս:
Ուշագրավ է, որ Եվրահանձնաժողովը ձմեռը կանխատեսել էր եվրոգոտու ՀՆԱ-ի առավել պակաս կրճատում՝ այս տարի 0.3 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ ոչ մեծ աճ՝ 1.4 տոկոս:
Եվրահանձնաժողովը նախկինի նման հոռետեսորեն է նայում եվրոգոտու գործազրկության դինամիկային. կանխատեսվում է, որ այս տարի այն կկազմի 12.2 տոկոս, իսկ 2014 թվականին կկրճատվի աննշան չափով՝ մինչև 12.1 տոկոսի: Այս թվերը գրեթե չեն փոխվել ձմեռային գնահատականների համեմատ, որոնք հրապարակվել են փետրվարի վերջին:
Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսման համաձայն, եվրոգոտու խոշորագույն տնտեսությունն ունեցող Գերմանիայի ՀՆԱ-ն 2013 թվականին աճելու է 0.4 տոկոսով, իսկ հաջորդ տարի՝ 1.8 տոկոսով: