Մենք խաղում ենք մեր երկրի ճակատագրով, կատակ ենք անում մեր երկրի ճակատագրի հետ` 10-15 հազար դրամով, ինչ-որ մի ԺԵԿ-ի պետի մակարդակի մարդու թարս նայելը դարձնում ենք մեզ համար ճակատագրական, մոռանում ենք, որ այս երկիրն այսօր կախված է մեզնից.
Կարճատև հանդիպման սկզբում պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նպատակը միշտ եղել է ԵՄ ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգ ունենալը:
Աշխարհաքաղաքական ծրագրերի մասին ուսումնասիրություն կատարող տարբեր վերլուծական կենտրոնների և միջազգային մամուլի աշխատակից Ալեքսանդրա դել Վալը գիտահետազոտական աշխատասիրություններ ունի հետքեմալական Թուրքիայի, Եվրոպական Միության համարկման ճիգերի և ընդհանրապես իսլամական աշխարհում կատարվող զարգացումների մասին։
Իշխող կուսակցությունն ու պետությունը նույնացված են: Ով դոշին չունի էդ նշանը՝ անտեսված է, հալածված է, օտար է, իսկ ով նախագահի շուրջը մեկ մետրի հեռավորությամբ չի գտնվում էդ մարդն այս երկրում տեղ չունի, նրա իրավունքները ոտնահարված են:
Ռուստամյանը պատմեց երեկ Ջրվեժում իր հետ պատահած մի դեպք, երբ մի ծերունի մոտեցել է իրենց ու ասել, որ երբեք ՀՅԴ-ին չի ընտրել ու չի ընտրելու:
Ա. Մինասյանը կոչ արեց ՀՀ ոստիկանությանը համագործակցել իրենց հետ, օգնել բռնել ընտրակեղծարարներին ու հայտարարեց, որ եթե ոստիկանությունն այդ օրը համապատասխան քայլեր չձեռնարկի, իրենք ամեն կերպ կպաշտպանեն ՀՅԴ ձայները՝ «ընդհուպ մինչև մռութների ջարդելը», բայց ապահովելու են ՀՅԴ հաղթանակը:
Արագ անցան Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը: Տասնյակ հազարավոր երևանցիներ մասնակիցը դարձան մեր հանդիպումների:
Ինչ վերաբերում է ՀՅԴ քաղաքապետի թեկնածուին, ապա Ա. Վարդանյանն ասաց, որ Արմեն Ռուստամյանն իր սկզբունքայնությամբ, ազնվությամբ, փորձով «մի գլուխ բարձր» է բոլորից: Նա նաև ասաց, թե ՀՅԴ-ն է, որ վաղը կարողանալու է համախմբել ոչ իշխանական ուժերին ու ստեղծել ընդդիմության ղեկավարություն:
Վահան Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում հանկարծ միացրեցին շատրվանները, ինչին ՀՅԴ պատգամավորն այսպես արձագանքեց. «Միացրեցին, որ իմ ձայնը չլսեք, բայց կլսեք: Ջրի մեջ մենք կխորտակենք նրանց»:
«Ոչ մի այլ քաղաքական ուժի մոտ ղեկավար կազմը չէ, որ տանում ցուցակն առաջ, իսկ ՀՅԴ-ն միակն է, որի ցուցակը գլխավորում է Գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ Արմեն ռուստամյանը, իսկ երկրորդ համարում ԳՄ փոխներկայացուցիչն է և այլն:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» դաշինքը ԲՀԿ Տիգրան Ուրիխանյանին մեղադրում է իրենց հասցեին զրպարտչական տեղեկություններ տարածելու մեջ: Իսկ զրպարտչականը այն է, որ Ուրիխանյանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը լցվել են ՀՀԿ ներկայացուցիչներով:
«Բարև, Երևան» դաշինքը արդեն պատրաստել է հանցագործության մասին հաղորդում և րոպեներ անց այն կներկայացնի իրավապահ մարմիններին, համաձայն որի՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը զրպարտչական տեղեկություններ է տարածել «Ժառանգություն» կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի հասցեին:
Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Որոշ մարզերում դպրոցի ուսուցիչներից շատերը, որոնք մեր համակիրներն են, հիմա անուններ չեմ տալու, հասցեներ չեմ ասելու, նրանց հարկադրաբար ներկայացրել են ՀՀԿ ցուցակով վերապատաստման, բայց նրանք միևնույնն է՝ «Ժառանգության» անդամ են: Եթե, օրինակ, մեր կառույցի նվիրված անդամի կնոջը ՀՀԿ-ից ցուցակներով պարտադրել են գնալ լիցենզավորման, մենք ասեինք՝ մի գնա՞:
Այսօր Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի սպայի դիակը:
Ես տեղյակ եմ, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նոտա է հղել Իրանի ԱԳՆ-ին:
Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում իրականացվում է բարդ գործընթաց՝ ահաբեկչության վաղեմի խնդրի լուծման նպատակով:
Նախորդ ամիս Թուրքիան միջին հաշվով Իրանից ներկրել է օրական մինչև 140.000 բարել նավթ՝ հասնելով ութամսյա առավելագույնին:
Դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի զինված ուժերը համալրվելու են հայրենական արտադրության էսկադրոնային ականակրով և ականազերծման նոր համակարգով:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր նախարարությունը սեփական արխիվում հայտնաբերել է այնպիսի փաստաթղթեր, որոնք հաստատում են Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը:
Սայիդ Ջալիլին ակնկալում է այդ հանդիպման ժամանակ ստանալ ապրիլին Ալմա Աթայում Իրանի արած առաջարկների պատասխանները:
Այս մասին այսօր հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Դիպուկահարն Իրաքում սպանել է 255 մարդու, որոնցից միայն 160-ն է հաստատվել Պենտագոնի կողմից:
Զինված հակամարտության պայմաններում կյանքի ու մահվան մասին որոշումը պահանջում է այնպիսի զգացմունքների առկայություն, ինչպիսիք են կարեկցանքն ու ինտուիցիան:
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև ամբողջ Երևան քաղաքում ավելի քան 400 տեղամասերում, հանձնաժողովներում նշանակվել են բացառապես «Ժառանգության» կողմից նախկինում տարբեր մարզերում նշանակված անդամներ, որոնք ապահովել են լավագույն ցուցանիշներ:
Աթալայը Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին անվանել է «եղբայրներ», իսկ Սիրիայում բնակվողներին՝ «դժբախտներ»:
Երևանի Ավան վարչական շրջանում պատահաբար հանդիպեցինք Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատներից մեկին, որը գտնվում է Ավանի Բաբաջանյան փողոցում (77/7 տուն) և ներկայացված է թեկնածուի պաշտոնական հայտարարագրում: Սակայն Տարոն Մարգարյանը և իր ընտանիքը գրանցված են Ավանի Սայաթ-Նովա թաղամասում (8-րդ շենք, բն. 7):
ՀՀԿ-ում, բնականաբար, գիտեն ընտրությունների արդյունքները: Ավելի ճիշտ, գիտեն՝ ինչպես և ինչ թվեր են հրապարակվելու մայիսի 6-ի գիշերը: Ու քանի որ, ըստ իրենց «տեղեկությունների», Տարոն Մարգարյանը հաղթելու ու դառնալու է Երևանի քաղաքապետ, թերևս, որոշել են հոգեբանական ճնշման չենթարկել իրենց թեկնածուին: