«Հանրապետականների խաղերը բոլորս գիտենք, դուք չպետք է ասեք` որտեղ նստենք»։
07/31 տեղամասում` թիվ 6 ուսումնարան, քվեարկության խցերից ընտրողները դուրս են գալիս, առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Ինչպես նշել էր asparez.am-ը, Հանձնաժողովի նախագահին (Սերգեյ Աղաբաբյան) զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հաստատել է, որ 08/08 տեղամասում նդհարումներ եղել են, և ներկայումս ոստիկանները գտնվում են տեղամասում։ ԿԸՀ-ն խոստանում է պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:
«Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 1/17 ընտրատեղամասում այսօր միջադեպ է գրանցվել:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ներկայացուցիչները բնակիչներին գունավոր՝ վարդագույն, կանաչ և կարմիր գրիչներ են բաժանել:
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/5 ընտրատեղամասից 168.am-ին տեղեկացրեցին, որ համատարած երևույթ է նկատվում, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ թարս են ծալում՝ տեքստը դեպի դուրս:
Երևանի 7/28 ընտրատեղամասում առավոտյան ժամը 11։55-ի սահմաններում միջադեպ տեղի ունեցավ։ Transparency International կազմակերպության դիտորդը նկատեց, որ քվեախցում միանգամից երկու հոգի են և այդ մասին տեղյակ պահեց հանձնաժողովի անդամներին։
ՀՅԴ թեժ գծին ահացանգում են, որ 161 դպրոցում տեղակայված 11/24 տեղամասի դիմաց ոմն Արմեն Մելոյանը և համատիրության պետ Ռոմիկ Աղաջանյանը ընտրակաշառք են բաժանում:
Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
7/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը շփոթմամբ ցուցակում ստորագրեց մոր փոխարեն։
Քաղաքացին ահազանգել է, որ Երևանի «երրորդ մաս» կոչվող տարածքում գտնվող 2/3 տեղամասի մոտ, թիվ 143 դպրոցի դիմաց մարդկանց շատ մեծ կուտակումներ կան և անթաքույց փող է բաժանվում:
Հաղթանակ գյուղում տեղայակված 7/14 ընտրատեղամասում առավոտյան իրարանցում էր։ 3 վստահված անձ ներկայացող տղամարդիկ (որոնցից երկուսը՝ ՀՀԿ-ից), համապատասխան վկայականներ չունեին, ինչի մասին ահազանգեցին դիտորդները։
Թիվ 7/11 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձ Շավարշ Շախուրյանը բաց քվեարկություն է կատարել:
iDitord.org-ում մինչ այժմ գրանցվել է ընտրախախտումների 99 հաղորդագրություն: Ըստ կայքի` ընտրախախտումներից ամենաշատը գրանցվել են ընտրակաշառք և ճնշումներ տեսակը՝ 29, քվեարկության ընթացակարգի խախտումներ՝ 17, քվեարկության օրվա հասարակական կարգի խախտում՝ 9, ընտրացուցակներ՝ 7 և այլն:
7/13 տեղամասում ընտրության եկել էր մի կին՝ իրեն ուղեկցող մի քանի կանանց հետ, ում անձնագրի՝ կնիքի համար նախատեսված հատվածը կասկածելի տեսք ուներ։ Այնպիսի տպավորություն էր, որ անձնագրի վրա դրված կնիքը սպիտակ թանաքով փորձ է արվել ջնջել։
Թիվ 7/22 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 105 դպրոցում, ուշագրավ դեպք է արձանագրվել: Առավոտյան՝ մինչ քվեարկության մեկնարկը, միջազգային դիտորդները պահանջել են տեղամասից հեռացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը, որը փակցված էր դպրոցի միջանցքում:
Հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այսօր, այս պահին գնահատելու ժամանակը չի, երեկոյան 20։0-ից հետո ձեր պատասխանը կլինի»։
Մալաթիա-Սեբաստիայի 7/7 ընտրատեղամասում ընտրողը քվեարկության էր ներկայացել երկու անձնագրով՝ հին և նոր։
Քիչ առաջ թիվ 1/17 ընտրատեղամասում ընտրության եկավ Երևանի գործող քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա ընտրության էր եկել իր ընտանիքի հետ:
Նա նշեց որ երեկ երեկոյան, երբ ինքը առևտուր էր իրականացնում խանութներից, բոլոր խանութների, բենզալցակայանի աշխատողները զարմանքով նշում էին, որ քաղաքացիները միայն 20 հազար դրամանոցներով էին առևտուր անում։
Թիվ 7/01 տեղամասում քիչ առաջ դեպք է արձանագրվել: Քաղաքացիներից մեկը խնդրել է օգնել իրեն, քանի որ վատ տեսողության պատճառով չի կարողանում ընտրություն կատարել:
7/30 ընտրատեղամասում ժամը 11։00-ի դրությամբ 1278 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 320-ը։
Մալաթիայի 7/13 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջև լարվածությունը պահպանվում է։ Շարունակվում են տարաձայնություններ՝ տարբեր հարցերի շուրջ։
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբից ահազանգում են, որ Նոր Նորքի չորրորդ զանգվածում տեղակայված 2/8 ընտրատեղամասում «Ժառանգության» նորկայացուցիչը «բռնել» է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն իրականացնել:
Հայ ազգային կոնգրեսի կողմից քիչ առաջ տարածված տեղեկատվությունը, թե թիվ 9/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացել է ոչ սթափ վիճակում, չի համապատասխանում իրականությանը:
«Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածներում շենքերի բակերում ցուցակները ձեռքներին կանայք են շրջում, որոնք ամենայն հավանականությամբ գումար բաժանելու ակնկալիքով են շրջում»,- այս մասին 168.am-ին ՀԱԿ Նոր Նորքի տարածքային բաժնից հաղորդեց Վլադիմիր Կարապետյանը:
Մայիսի 5-ին, ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված թիվ 7/31 ընտրատեղամասում մասսայական կուտակումներ են և ներսում, և դրսում։ Այս ընտրատեղամասում ծրարները մասամբ բաց են, կարծես նշան լինի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/13 ընտրատեղամասում ժամը 10:30-ի սահմաններում մի տղամարդ եկել է քվեարկության, որի անձնագրի մեջ օքսիդացող կնիքը կարծես միտումնավոր մաքրված լիներ: