ԲՀԿ-ական. Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը չի կարող լինել «Բարգավաճ Հայաստանի» թշնամին քաղաքականության մեջ»,- ըստ «Ա1+»-ի՝ ակնկարկել է ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։

«Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու»,- բացատրել է նա։

Պարոն Ախոյանը որպես անհատ չի կարող ասել՝ ԲՀԿ-ն երբեւէ կդառնա՞ ընդդիմություն, կուսակցությունը պետք է ասի, ինքը չի լքի ԲՀԿ-ն, եթե թիմով որոշեն դառնալ ընդդիմություն։

«Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր, ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանին իր կուսակցության ընդդիմություն դառնալու մասին հարցը վիրավորեց. «Կոռեկտ հարցեր, խնդրում եմ, տվեք»։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունում մնալու հարցը նույնպես պատգամավորի մոտ էթիկական եւ ինտելեկտուալ հարցեր առաջացրեց. «Ես Ազգային Ժողովի պատգամավոր եմ, դուք լրագրող եք, որը աշխատում է Ազգային Ժողովում, կոռեկտ հարցեր տվեք, մի քիչ ձեր ինտելեկտը բարձրացրեք»

Պարոն Մարգարյանը որոշակիացնում է՝ օրը կգա, կխոսեն ամեն ինչի մասին։ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Ստեփանյանն ընդհանրապես որեւէ հարցի պատրաստ չէր, բացի մեկից՝ դուրս կգա՞ ԲՀԿ-ից, եթե դառնան ընդդիմություն. «Միանշանակ՝ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս