Եթե հանենք այն դեպքերը, երբ որոշ մարդիկ փորձում են մարտնչել Անդրանիկ Մարգարյանի շիրիմի հետ՝ ընտրարշավը դրական է

«Եթե բացառենք կամ հանենք այն դեպքերը, երբ որոշ մարդիկ փորձում են մարտնչել Անդրանիկ Մարգարյանի շիրիմի հետ, ինչը հարիր չէ ընտրարշավին, ՀՀԿ քարոզարշավը մենք դրական ենք համարում»,- այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն այդպես էլ չբանավիճեց քաղաքապետի մյուս թեկնածուների հետ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանն է որոշում իր հանդիպումների ֆորմատն ու հարյուրից ավելի բակային հանդիպումների ժամանակ կարողացել է իր գործունեության լավ ու վատ կողմերը ներկայացնել ժողովրդին:

Հ .Սահակյանի խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք խնդիր ունեն դեբատներով ներկայանալ, իրենք չեն խանգարել: Ինչ վերաբերում է նրան, թե որքան տոկոս կհավաքի ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին, Հովհաննես Սահակյանն ասաց, թե իրենք ակնկալում են պահպանել իրենց «դիրքերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031