Բաժիններ՝

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոնը մահացել է

Մահացել է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Անդրեյ Չեմերկինը։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տելեգրամյան ալիքում։

Մարզիկը 53 տարեկան էր, մահացել է ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին։ Մահվան պատճառը չի նշվում։

«Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Անդրեյ Իվանովիչի ընտանիքին և ընկերներին։ Մենք սգում ենք ձեզ հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Չեմերկինը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում դարձել է գերծանրքաշային կարգի օլիմպիական չեմպիոն։ Չորս տարի անց՝ Սիդնեյի Օլիմպիական խաղերում, նա նվաճել է բրոնզե մեդալ։ Բացի այդ, մարզիկը չորս անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում և երկու անգամ՝ Եվրոպայի առաջնությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս