Բաժիններ՝

Իրանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը. Մոհսեն Ռեզաի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ Իրանն արագացնի պատժամիջոցների տնտեսական հետևանքների հաղթահարումը:

Ռեզաին հավելել է, որ կան լուրջ պլաններ՝ կապված երկրի տնտեսության հետ: Նա ընդգծել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կարդիականցնի Իրանի տնտեսությունը և հատկապես գյուղատնտեսական ոլորտը:

Ռեզաիի կարծիքով՝ Իրանն ինքն է մեղավոր առկա բազմաթիվ խնդիրներում, որպիսիք են ինֆլյացիան ու գործազրկությունը: Նա հավելել է, որ Իրանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի հնարավորություն ունենա ավելի արդյունավետորեն դիմակայել պատժամիջոցներին:

Իրանում 11-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031