Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը այն քաղաքական ուժն է, որն «իր հանրահավաքին մարդ չի բերել
«Նախագահական ընտրությունների հետընտարական տապալումից հետո, հաշվի առնելով քաղաքական այն ապատիան, որը ձևավորվեց ապրիլի 9-ից հետո, մենք կարողացանք լուրջ բեկում մտցնել քաղաքական դաշտում»,- ԱԺ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ վերջին հանրահավաքի մասնակիցների քանակը:
Ավելին՝ նա ՀԱԿ վերջին հանրահավաքը համարեց հաջողված, իսկ հանրահավաքին հաջորդող երթը՝ «ցնցող»:
Ինչ վերաբերում է մյուս ուժերի անցկացրած վերջին հանրահավաքներին, ապա Լևոն Զուրաբյանն ասաց, որ դրանց մասին պետք է խոսեն տվյալ քաղաքական ուժերը, բայց նաև շեշտեց, թե ՀԱԿ-ը այն քաղաքական ուժն է, որը «իր հանրահավաքին մարդ չի բերել՝ բոլորը եկել են իրենց ինքնուրույն քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու»:
Հարցին էլ, թե Ձեր կարծիքով՝ քանի՞ տոկոս ձայն կստանա ՀԱԿ-ը ավագանու ընտրություններում, Լ. Զուրաբյանը պատասխանեց, թե իրենք կանխատեսում են ստանալ առնվազն քսան տոկոս: