Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում կայունության հաստատում. Աբդուլլահ Գյուլ
Քուվեյթի «Ար Ռայ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի անդրադառնա տարածաշրջանի այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:
Գյուլի խոսքերով՝ Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում հաստատվի կայունություն և ցանկանում է, որ պաղեստինցիներն իրենց պետության մեջ ապրեն խաղաղ:
Անդրադառնալով Իրաքում ստեղծված իրավիճակին՝ Գյուլն ընդգծել է, որ այդ երկրում առկա քաղաքական ճգնաժամը մտահոգում է Թուրքիային: Նա հավելել է, որ իրենք վախենում են, որ Իրաքի ներքաղաքական ճգնաժամը կարող է վերածվի միջէթնիկական ու միջդավանաբանական պատերազմի:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլն Իրաքի համար ճանաչվել է ամնենաարյունոտ ամիսը՝ սկսած 2008 թվականից: