«Մենք կսպասենք աշնանը, «Բարգավաճն» ասել է, որ իր դիրքորոշումը կհայտնի աշնանը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ այլևս նախկին կոշտ դիրքորոշումը չունի սահմանադրական բարեփոխումների նկատմամբ՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, կարող է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ա. Մանուկյանը կարծում ՝Հանրապետական կուսակցության ներսում խառնաշփոթ է՝ մի մասն անկեղծորեն չեն ուզում այս տարբերակը. «Ես շատերին գիտեմ, որ որքան էլ լինեն հանրապետական, այնուամենայիվ, մարդ են, և տեսնում են սրա մեջ չարիքը ու սրանով տեսնում են իշխանության փոփոխության անհնարինությունը, ընդ որում՝ կարևոր չէ, թե ով է լինելու իշխանության, այսինքն՝ սա ժողովրդավարության դեմ գործարք է, և հանրապետականն էլ չի ուզում սա, քանի որ գիտեն, որ կեսը ոչնչացվելու է, կեսը սննականալու է, մաֆիոզը մի հոգի է մնալու, մնացածներին կարող է քցեն ընդհանրապես և այլն»:
5 մարդ է սպանվել Գոլանի բարձունքում իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայի Զինված ուժերի դիրքերին հարված հասցնելու հետևանքով, հայտնել է Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Հայաստանի ղեկավարությունը արտաքին քաղաքականության համար ճիշտ ուղղություն է ընտրել: Այն դիվերսիֆիկացիոն քաղաքական կուրսը, որ Հայաստանը ընտրել է, միակ ճիշտ տարբերակն է: Դիվանագիտության գանձարանում կա այնպիսի մի հզոր գործիք, որը կոչվում է մակիավելիզմ, որին եթե կարողանանք ճիշտ մոտենալ, այլ ոչ թե այն քննադատական տեղերից, որ եղել է տարիներ շարունակ, կարծում եմ՝ կկարղանանք հաջողություն ունենալ»:
ԱՄՆ-ը կոչ է արել Ավստրալիային միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ իրականացվող ռազմական օպերացիային, հայտնում է Australian-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը կարծում է, որ Թուրքիան ավելի ակտիվորեն պետք է մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Facebook ու Twitter սոցցանցերում մեծ տարածում է գտել լուսանկարիչ Դենիել Էթերի լուսանկարը՝ արված New York Times-ի համար:
Օտարերկրացի զինյալների մի մասին, ովքեր համալրել էին ԴԱԻՇ-ի շարքերը, տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը ու կարանտինի տակ վերցրել: Հաղորդվում է, որ զինյալները վարակվել էին Մարոկկոյի երկու բնակչուհիներից, ովքեր սեքսուալ ստրկության մեջ են գտնվում:
Հունաստանի իշխող «Սիրիզա» կուսակցության մի քանի ուլտրաձախ անդամներ մտադիր են հեռանալ ու ստեղծել անկախ կուսակցություն, որին կանդամակցի խորհրդարանի 25 պատգամավոր:
«Իմ հրաժարականից հետո ես նախագահին կներկայացնեմ կառավարության հրաժարականը: Դուք ձեր ընտրությամբ կորոշեք, թե դեպի ուր շարժվի երկիրը»:
«Այն հետաքրքրությունը, որը կա հանրային և քաղաքական շրջանակներում, գնահատում եմ շատ բնական և դրական. իրականում սկսվել է սահմանադրության նախագծի լայն հանրային քննարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին:
Սոցցանցերից հայտնի է դարձել, որ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինծառայող Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն (Şahkərəmov Ağadadaş Şahkərəm oğlu)։ Պաշտոնական աղբյուրները դեպքի մասին լռում են։
Ստամբուլում երկու անհայտ անձ հարձակում է գործել Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Կըրաչ շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է զորքերը բերել մարտական բարձր պատրաստության, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չինական Տյանցզինում՝ պայթյունների վայրից ոչ հեռու, արտակարգ ծառայությունների աշխատակիցները հրդեհի չորս նոր բռնկումներ են հայտնաբերել, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 2,433%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 46,04 դոլարի:
Ընդհանուր առմամբ՝ մոլորակի վրա տղամարդկանց թիվը ավելի շատ է, քան կանանցը: ՄԱԿ-ի այս տարվա տվյալներով՝ աշխարհում ամեն 100 կնոջ բաժին է ընկնում 101,8 տղամարդ:
Այդ գումարի դիմաց այցելուներին սպասվում է իսկական ներկայացում: Ռեստորանը համադրում է բարձրակարգ խոհանոցը նորագույն տեխնոլոգիաների հետ, հայտնում է RT-ն:
Հուլիսին Շվեյցարիայի արտահանումը պակասել է քիմիական ու դեղագործական արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազման պատճառով, հայտնում է MarketWatch-ը:
Իսպանական Տարագոնայում մեկնարկել է ամենամյա Մարդկային մարմինների փառատոնը:
Թուրքիայի ընտրական հանձնաժողովն առաջարկում է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
«Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակն արդեն անկայուն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն:
ՄԱԳԱՏԷ-ն կարող է թույլատրել Իրանին ինքնուրույն ստուգել Պարչինի իր միջուկային օբյեկտները, ասվում է նրանց միջև կնքված համաձայնագրի գաղտնի նախագծում, որը հայտնվել է Associated Press-ի տրամադրության տակ:
Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է լուծել անօրինական ներգաղթյալների խնդիրը:
Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել վերսկսել Թեհրանում իր դեսպանության աշխատանքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով բրիտանական աղբյուրին:
Եգիպտոսի ափերի մոտ՝ Կարմիր ծովում, խորտակված զբոսաշրջային նավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են, տեղեկացնում է Almogaz ինտերնետ-պորտալը:
Թուրքիայում ոստիկանությունը այսօր մի շարք ստուգայցեր է իրականացրել երեկ Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մոտ ժամանակներս հրաժարական ներկայացնել երկրում քաղաքական գործընթացի ձախողման պատճառով:
Թուրքիայի հարավում՝ զբոսաշրջային Կեմեր քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 190 ռուս զբոսաշրջիկ, հայտնում է BGN News-ը: