Արամ Մանուկյանը՝ ԲՀԿ-ի հայտարարության մասին. «Մեջտեղում խաղացողները ավելի վատ վիճակում են հայտնվելու»

«Մենք կսպասենք աշնանը, «Բարգավաճն» ասել է, որ իր դիրքորոշումը կհայտնի աշնանը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ այլևս նախկին կոշտ դիրքորոշումը չունի սահմանադրական բարեփոխումների նկատմամբ՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ աշնանը կձևավորվեն խմբեր, և սա այն դեպքն է, երբ լինելու է երկու գույն՝ սև և սպիտակ, մեջտեղը չկա՝ կա՛մ կողմ եք, կա՛մ դեմ. «Կա՛մ կողմ ես Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը, կա՛մ կողմ ես փոփոխություններին: Եթե որևէ մեկը հանկարծ խուսափեց սրանից, ավելի վատ վիճակում է հայտնվելու, մեջտեղում խաղացողները ավելի վատ վիճակում են հայտնվելու: Կարծում ենք՝ կոնսոլիդացիա կլինի «ոչ»-ի շուրջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս