Բաժիններ՝

Աշխարհում ամեն 100 կնոջ բաժին է ընկնում 101,8 տղամարդ. ՄԱԿ

Ընդհանուր առմամբ՝ մոլորակի վրա տղամարդկանց թիվը ավելի շատ է, քան կանանցը: ՄԱԿ-ի այս տարվա տվյալներով՝ աշխարհում ամեն 100 կնոջ բաժին է ընկնում 101,8 տղամարդ:

Տղամարդկանց թիվը, սկսած 1960 թվականից, ամեն տարի ավելանում է: Այդ մասին վիճակագրությունը հրապարակում է ամերիկյան Washingtonpost-ը:
Pew Research Center-ի ու ՄԱԿ-ի տվյալով՝ կանայք ու տղամարդիկ երկրագնդում անհամաչափորեն են բաշխված:

Օրինակ՝ նախկին ԽՍՀՄ երկրներում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ:
Մինչ այդ, Ասիայում, արաբական երկրներում ու Հյուսիսային Աֆրիկայում տղամարդկանց թիվն ավելի շատ է, քան կանանցը:
ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ Լիտվան, Լատվիան, Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան ու Էստոնիան այն երկրներն են, որտեղ կանանց թիվն առավել շատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս