
Դոնալդ Թրամփը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ներգաղթյալներին վռնդել ԱՄՆ-ից

Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է լուծել անօրինական ներգաղթյալների խնդիրը: Նրա խոսքով՝ այդ խնդիրն ԱՄՆ-ին արժենում է տարեկան 130 մլրդ դոլար, հայտնում է TASS-ը:
«Մենք պետք է լուծենք անօրինական ներգաղթյալների հետ կապված այդ սարսափելի խնդիրը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով նախօրեին Դերրի քաղաքում (Նյու Հեմփշիր նահանգ):
«Իմ նախագահության հենց առաջին օրը նրանք կսկսեն հեռանալ երկրից»,- ասել է Թրամփը՝ մատնանշելով, որ անօրինական ներգաղթյալները հաճախ ներգրավված են հանցավոր գործունեության մեջ:
Նա դարձյալ պնդել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու անհրաժեշտության մասին ու պնդել է, որ նման պատի կառուցման համար վճարի Մեքսիկան:
«Մենք այնտեղ իսկական պատ կկառուցենք, այլ ոչ թե արգելապատնեշ, որը հիմա կա սահմանին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն: