Pegasus-ը վերականգնվող վառելիքի ոլորտում կհամագործակցի Ադրբեջանի հետ

Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական հոլդինգներից մեկը հանդիսացող «SOCAR Türkiye» էներգետիկ ընկերությունը և «Pegasus» ավիաընկերությունը ավիացիոն վառլիքի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայնագրի շրջանակներում կողմերը համատեղ աշխատանքներ են իրականացնելու Թուրքիայում վերականգնվող ավիացիոն վառելիքի (SAF) էկոհամակարգի զարգացման, կարիքների գնահատման և համապատասխան տեխնոլոգիական ու արտադրական շղթաների ստեղծման ուղղությամբ։

«SOCAR Türkiye»-ի գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Էլչին Իբադովը, կարևորելով էներգետիկ անցումը, նշել է, որ կայուն ավիացիոն վառելիքը վճռորոշ դեր ունի ավիացիոն ոլորտում ածխածնային հետքի նվազեցման գործում։ Ըստ նրա՝ այս քայլը մեծապես կնպաստի Թուրքիայում առկա պոտենցիալի իրացմանը։

«Pegasus» ավիաընկերության գործադիր տնօրեն Գյուլիզ Օզթյուրքն էլ իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը 2022-ից ի վեր ակտիվորեն կիրառում է «SAF»-ը։ Նա հավելել է, որ ադրբեջանական կապիտալով գործող էներգետիկ ընկերության հետ համագործակցությունը ռազմավարական քայլ է Թուրքիայում էկոլոգիապես մաքուր ավիացիայի ապագայի ձևավորման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031