ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներից

ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներից։

«The Wall Street Journal»-ի տվյալներով՝ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել արտերկրում սառեցված իրանական ակտիվների մի մասի ապասառեցումը, այդ թվում՝ նախկինում հիշատակված 6 միլիարդ դոլարը, որը գտնվում է Կատարում։ Սակայն Իրանը դեռևս չի զիջում և շարունակում է պնդել տարանցիկ վճարներ գանձելու իր իրավունքը։

Իրանի իշխանությունները հայտարարում են, որ նեղուցը գտնվում է Թեհրանի վերահսկողության տակ, իսկ զինվորականները զգուշացրել են, որ այն նավերը, որոնք չեն հետևի Իրանի կողմից հաստատված երթուղիներին, կարող են բախվել «անմիջական և հուժկու» պատասխանին։

Որպես այլընտրանք՝ Օմանը առաջարկել է ստեղծել ծովային ծառայությունների հիմնադրամ, որտեղ նավագնացության և էներգետիկ ընկերությունները կամավոր ներդրումներ կանեն, սակայն Իրանը մերժում է այս տարբերակը՝ պատճառաբանելով, որ այն չի նախատեսում պարտադիր վճարներ։

Երկարաձգվող բանակցությունների ֆոնին Հորմուզի նեղուցով նավարկությունը արդեն նկատելիորեն նվազել է․ Kpler-ի տվյալներով՝ օրական անցնող նավերի թիվը 100-ից նվազել է մինչև մոտ 43։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031