Իսպանիայում մեկնարկել է Մարդկային մարմինների փառատոնը
Իսպանական Տարագոնայում մեկնարկել է ամենամյա Մարդկային մարմինների փառատոնը:
Մարդկային մարմիններից բուրգ-ամրոցի կառուցմանը մասնակցում է մի քանի թիմ, որոնց մրցության արդյունքում էլ որոշվում է հաղթողը, գրում է Rosbalt-ը:
Մրցության մասնակիցներին հաջողվում է կառուցել անգամ տասհարկանի աշտարակներ:
Տարագոնայի փառատոնին մասնակցելու ու դրանով հիանալու համար հազարավոր մարդիկ են ժամանում Իսպանիայից ու արտերկրից:
Նախնական տեղեկություններով՝ այս տարի քաղաք է ժամանել 12 հազաչ մարդ:
Փառատոնը սկսել է տոնվել 19-րդ դարասկզբից ու նվիրված է Սուրբ Մաժիին՝ քաղաքի երկնային հովանավորին: