![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Ստամբուլում, կան տասնյակ ձերբակալվածներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/turq.jpg)
Թուրքիայում ոստիկանությունը այսօր մի շարք ստուգայցեր է իրականացրել երեկ Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ հրաձգությունը տեղի էր ունեցել Թուրքիայի վարչապետի նստավայրի մերձակայքում: Ոստիկանությունը Գերմանիայի հյուպատոսության մոտ ձերբակալել էր երկու կասկածյալի: Արտակարգ դեպքի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է 1 ոստիկան:
Ոստիկանության տվյալով՝ ոստիկանության ստուգումները ուղղված են եղել Թուրքիայում արգելված ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) անդամների դեմ, ովքեր, ըստ ոստիկանության, կանգնած են Դոլմաբահչեի պալատի մոտ տեղի ունեցած հարձակման հետևում: