Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանավորված։
Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտպանության կողմը բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք՝ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։

