
Եգիպտոսում զբոսաշրջիկների տեղափոխող նավը խորտակվել է

Եգիպտոսի ափերի մոտ՝ Կարմիր ծովում, խորտակված զբոսաշրջային նավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են, տեղեկացնում է Almogaz ինտերնետ-պորտալը:
Նավում գտնվել է Ֆրանսիայի 27 քաղաքացի ու անձնակազմի 10 անդամ, տեղեկացրել է պորտալը:
Նավը բախվել է ստորջրյա մարջանե խութի Մարսա Ալյամ զբոսաշրջային քաղաքի մոտ ու ամբողջությամբ խորտակվել է:
Դեպքի վայր էին ժամանել փրկարարները: