«Գալուստ Սահակյանի ուղեղը հաճախ է նման արգասիքներ տալիս. չկա այդպիսի տարբերակ, որ հանրաքվեն լինի սեպտեմբերին». Արամ Մանուկյան

«Նրանք չեն շտապում, դա թյուրիմացություն է, Գալուստ Սահակյանի ուղեղը հաճախ է նման արգասիքներ տալիս, ինքը պարզապես շփոթվել է, բայց շփոթվում է նա այնպիսի բաներում, որ ինչպես ինքը ասեց, կարող է վեճեր առաջանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է անցկացվել սեպտեմբերի վերջին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյան:

Նրա խոսքով՝ տեսականորեն անգամ դա հնարավոր չէ: Նա նշեց նաև, որ իրենք փորձելու են առաջին փուլում «վիժեցնել» այս ծրագիրը՝ կախված նրանից, թե քաղաքական ուժերն իրենց ինչպես կպահեն. «Չկա այդպիսի տարբերակ, որ հանրաքվեն լինի սեպտեմբերին»:

Ա. Մանուկյանը կարծում ՝Հանրապետական կուսակցության ներսում խառնաշփոթ է՝ մի մասն անկեղծորեն չեն ուզում այս տարբերակը. «Ես շատերին գիտեմ, որ որքան էլ լինեն հանրապետական, այնուամենայիվ, մարդ են, և տեսնում են սրա մեջ չարիքը ու սրանով տեսնում են իշխանության փոփոխության անհնարինությունը, ընդ որում՝ կարևոր չէ, թե ով է լինելու իշխանության, այսինքն՝ սա ժողովրդավարության դեմ գործարք է, և հանրապետականն էլ չի ուզում սա, քանի որ գիտեն, որ կեսը ոչնչացվելու է, կեսը սննականալու է, մաֆիոզը մի հոգի է մնալու, մնացածներին կարող է քցեն ընդհանրապես և այլն»:

Հարցին էլ՝ եթե իրենք այդքան շտապում են, կհասցնե՞ք ձեր պայքարը սկսել, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Մենք գոնե մի բանի հասել ենք այս ընթացքում, «Հանրաքվեի մասին» օրենքի մեջ մտցրեցինք կետ, որ որքան հանրաքվեի հարցի «այո»-ն իրավունք ունի քարոզվելու, այնքան էլ «ոչ»-ը: 60 րոպե մենք անվճար հեռուսատեսությամբ այդ «ոչ»-ը ժողովրդին մատուցելու հնարավորությունն ունենք: Եթե դա էլ չլինի, մեր ուժերը բավականացնում են, դաշտը նպաստավոր է, հարկավոր է այդ դաշտը օգտագործել: Իրենք ունեն շատ մեծ դժվարություն՝ 650 հազար «այո»-ի կարիք ունեն: Ինչպե՞ս կարող են այդքանը կեղծել, դժվար է»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս