Թուրքիայում կուսակցությունների թիվը հասել է 189-ի

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հրապարակել է քաղաքական կուսակցությունների 2026-ի հուլիսի դրությամբ թարմացված տվյալները, համաձայն որոնց՝ երկրում գործող քաղաքական ուժերի թիվը հասել է 189-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ անդամների թվով առաջատարը շարունակում է մնալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), որն ունի շուրջ 12 մլն անդամ: Երկրորդ տեղում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (ԺՀԿ-CHP)՝ շուրջ 1.9 մլն անդամով։

Խորհրդարանից դուրս գտնվող ուժերից «Նոր բարօրություն» կուսակցությունը (Yeniden Refah) 703.085 անդամով շրջանցել է խորհրդարան մտած «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և «Լավ» (İYİ) կուսակցություններին՝ դառնալով անդամների թվով 3-րդ խոշորագույն քաղաքական ուժը Թուրքիայում։

Սահմանադրական դատարանում փակման գործընթացի մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պաշտոնական անդամների թիվն էլ նվազել է՝ հասնելով 3.593-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031