Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն կարող է թույլատրել Իրանին ինքնուրույն ստուգել Պարչինի միջուկային օբյեկտները

ՄԱԳԱՏԷ-ն կարող է թույլատրել Իրանին ինքնուրույն ստուգել Պարչինի իր միջուկային օբյեկտները, ասվում է նրանց միջև կնքված համաձայնագրի գաղտնի նախագծում, որը հայտնվել է Associated Press-ի տրամադրության տակ:

«Օպերացիաները կանցկացվեն իրանական սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են գործակալության տեխնիկական չափորոշիչներին»,- տեքստից մեջբերումներ է կատարում Interfax-ը:

Ընդ որում՝ իրանցի մասնագետները պարտավորված են լինելու ՄԱԳԱՏԷ-ին ներկայացնել լուսանկարչական նյութեր ու տեսանյութեր, ինչպես նաև այն նմուշները, որ վերցվելու են միջուկային օբյեկտներից:

Նշվում է, որ գործակալությունը իրականացնելու է Պարչինում օբյեկտները ստուգող իրանական անձնակազմի հսկողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31