
Շվեյցարիան առավելագույնս կրճատել է ժամացույցների արտահանումը

Հուլիսին Շվեյցարիայի արտահանումը պակասել է քիմիական ու դեղագործական արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազման պատճառով, հայտնում է MarketWatch-ը: Պատճառը ֆրանկի ամրապնդում է մյուս արժույթների նկատմամբ:
Անցած ամիս արտահանումը կրճատվել է 4,9%-ով՝ համեմատած 2014թ. հուլիսի համեմատ՝ մինչև 18,6 մլրդ դոլար:
Ժամացույցների արտահանումը նվազել է 10%-ով՝ մինչև 1,9 մլրդ ֆրանկ: Դա դարձել է առավելագույն անկումը ավելի քան 5 տարում (2009 թվականի նոյեմբերից), մասնավորապես, Չինաստան մատակարարումները նվազել են 40%-ով, Հարավային Կորեա՝ 20%-ով, Հոնգկոնգ՝ 29%-ով: