Բաժիններ՝

Լավրովն ու Քերին կարող են հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, կարող է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ գրաֆիկի համընկման դեպքում:

«Ես կասկած չունեմ, որ եթե նախարարների գրաֆիկները թույլ տան, նման հանդիպում կարող է տեղի ունենալ: Լավրովն ու Քերին ռեկորդային թվով հանդիպումներ են անցկացնում, կարծում եմ, երկկողմ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ ԱՄՆ-ի կողմից նման հանդիպման կազմակերպման դիմում ստացվե՞լ է, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ