ՀՅԴ-ն միակն է, որի ցուցակը գլխավորում է ղեկավար կազմը՝ Գերագույն մարմնի ներկայացուցիչը

Քիչ առաջ «Ազնավուրի» անվան հրապարակում մեկնարկեց ՀՅԴ հանրահավքը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, Ա. Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն իր ամբողջ թիմով հանդիպումներ ունեցավ մայրաքաղաքի վարչական շրջաններում, իր ծրագրերը  ներկայացրեցին ոչ միայն բակային հանդիպումների  ժամանակ, այլև՝ հեռուստաեթերում:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն կարողացավ ներկայանալ ամբողջական թիմով, իր վճռականությամբ, պատրաստ, որ մայիսի հինգին քաղաքացու քվեն ստանալով՝ ՀՅԴ-ն ձևավորվելու է ազգային միասնության ու Հայաստանը փոխող քաղաքային նոր իշխանություն: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ՀՅԴ ցուցակը կազմված է քաղաքական բարձրագույն մակադակով.

«Ոչ մի այլ քաղաքական ուժի մոտ ղեկավար կազմը չէ, որ տանում ցուցակն առաջ, իսկ ՀՅԴ-ն միակն է, որի ցուցակը գլխավորում է Գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ Արմեն ռուստամյանը,  իսկ երկրորդ համարում ԳՄ փոխներկայացուցիչն է և այլն: Մեր ցանկը կազմված է նաև մասնագիտական ու պրոֆեսիոնալ անկուսակցական ներկայացուցիչներից, իսկ մեզ միավարող մեկ ընդհանուր արժանիքը, պատվախնդրությունն է, հայրենիքը իբրև ծնող սիրող հայերի ցանկ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031